ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Լինե՞լ, թե՞ չլինել

Լինե՞լ, թե՞ չլինել
19.02.2016 | 08:42

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2018-ին քաղաքապետ է դառնալու: Մեր աղբյուրի պնդմամբ, այդ հարցում «վերևների» հետ կա որոշակի պայմանավորվածություն։ Սակայն այս փաստը ՀՀԿ-ում միանշանակ չի ընկալվում, հատկապես երիտթևում, քանի որ վերջիններս Տարոն Մարգարյանին են ցանկանում «պահպանել»:
Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Գագիկ Բեգլարյանի թիկնապահների ծեծի պատմությունն էլ հենց այնպես չի «խորացվում-լայնացվում-տարածվում»: Ոմանք փորձում են դրանով «ստվերել» Բեգլարյանի ապագա «մուտքը» քաղաքապետարան: Սակայն այնպես էլ չէ, որ վերջիններս Տարոն Մարգարյանի «երկրպագուներն» են: Նրանց նպատակը և՛ Գագիկ Բեգլարյանին, և՛ Տարոն Մարգարյանին «խաղից» դուրս հանելն է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ